Արևային կայանները չեն կարող էլեկտրաէներգիա ապահովել ցանցի անջատման ժամանակ: Դրանք միացված են ցանցին  և ինքնուրույն չեն գործում:

Արևային կայանները ավելցուկային էլ․ էներգիան ուղարկում են ցանց և բնականոն աշխատանքի համար պահանջում են ակտիվ ցանցային միացում։ Առանց ցանցային միցման արևային կայանները չեն կարող աշխատել։

Այո, մարտկոցի պահեստավորման համակարգը  թույլ է  տալիս  արևային կայանին շարունակել էլեկտրաէներգիա արտադրել ցանցի անջատման ժամանակ: Մարտկոցներում կուտակված և պահվող էներգիան կարող է օգտագործվել ձեր տան հիմնական կենցաղային տեխնիկայի և սարքերի սնուցման համար:

Մարտկոցի պահեստավորման համակարգերը պարտադիր չեն արևային կայանների համար և հավելյալ կոմպոնենտ են: Թեև դրանք անխափան էլեկտրաէներգիա են ապահովում անջատումների ժամանակ,  սակայն թանկ են, և ոչ բոլոր սեփականատերերը կցանկանան գնել։

Մարտկոցի պահեստվորման համակարգը ապահովում է բազմաթիվ առավելություններ, օրինակ՝ էլեկտրաէներգիայի ապահովում ցանցի անջատումների ժամանակ, ցանցից կախվածության նվազեցում, և կարող է երկարաժամկետ գումար խնայել՝ օպտիմալացնելով էներգիայի սպառումը:

Արևային համակարգերն այնպես են նախագծված, որ ցանցի հոսանքազրկման ժամանակ անջատվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Երբ ցանցը վերանորոգվում է, կարևոր է, որ արևային վահանակներից դեպի ցանց էլ․ էներգիա չհոսի՝ հնարավոր վթարները կանխելու նպատակով։

Եթե չկա մարտկոցի պահեստավորման համակարգ, նրանք կունենան էլեկտրաէներգիայի անջատում, ինչպես իրենց հարևանները: Նման ժամանակներում կարևոր է ունենալ այլընտրանքային տարբերակներ, օրինակ պահուստային գեներատորների օգտագործումը:

Այո, անգամ առանց պահեստավորման մարտկոցի արևային կայան ունենալը առավելություն է: Թեև այն էլեկտրաէներգիա չի տրամադրի անջատումների ժամանակ, այն կարող է զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի վճարները և խթանել կայուն էներգիայի սպառումը:

Արևային կայանի ընտրության որոշումը կախված է անհատական կարիքներից, սեփականատիրոջ բյուջեից և բիզնեսի տեղադիրքից: Անհրաժեշտ է գնահատել ցանցի անջատումների հաճախականությունը, դրանից կախվածությունը և նման համակարգում ներդրումների երկարաժամկետ ծախս-օգուտը: