SOLARON.am

Մարքեթինգի Մասնագետ

Վերջնաժամկետ՝ 30 նոյեմբեր 2025

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Technical / Engineering

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք | On-Site

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝

“Պրոֆպանել” ՍՊԸ-ն “Սոլարոն” գրանցված ապրանքանիշով աշխատանքի է հրավիրում Մարքեթինգի Մասնագետի՝ ընկերության Մարքեթինգի թիմին միանալու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարությունների և մարտավարությունների մշակում և իրականացում՝ պոտենցիալ հաճախորդների քանակի և ապրանքանիշի իրազեկության բարձրացման համար:
  • Ընկերության առցանց և օֆլայն ներկայության կառավարում, ներառյալ վեբ կայքում և սոցիալական մեդիա հարթակներում:
  • Մարքեթինգային արշավների և գովազդային ռազմավարութան մշակում’ առկա և նոր ապրանքների համար
  • Համագորցակցում կրեատիվ գործակալությունների, դիզայներների և բովանդակություն ստեղծողների հետ’ գրավիչ մարքեթինգային նյութերի, բրոշյուրներ, տեսանյութերի և ինֆոգրաֆիկայի ստեղծման համար:
  • նախագծերի ֆոտո և դրոնով նկարահանումների կազմակերպում
  • Շուկայի հետազոտության և տրենդերի վերլուծության իրականացում’ նոր հնարավորությունների բացահայտման համար
  • Մրցակիցների շուկայավարման ռազմավարությունների և շուկայի դինամիկայի վերլուծություն
  • Հաշվետվությունների ապահովում’ քարոզարշավի արդյունքների, հաճախորդների տվյալների և այլն
  • Վաճառքի թիմի իրազեկում’ նոր ապրանքների և լուծումների վերաբերյալ

Required Qualifications

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտում
  • Առնվազն 3 տարվա համապատասխան փորձ մարքեթինգի ոլորտում
  • Ավանդական և թվային մարքեթինգի ռազմավարությունների իմացություն
  • Մարքեթինգային վերլուծությունների և գործիքների օգտագործման փորձ

·         Ցուցահանդեսներին ընկերության ներկայությունը համակարգելու հմտություն

  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգի իմացություն
  • Տարբեր գեներատիվ AI գործիքների իմացություն և կիրառում
  • Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմաբ և 
    ճշտապահություն
  • Հայերեն (գերազանց), անգլերեն (լավ) և/կամ ռուսերեն (լավ) լեզուների իմացություն

Required candidate level: Mid or Senior

Ուղարկե՛ք Ձեր դիմումները careers@solaron.am էլ․ հասցեին 

կամ 

պարզապես լրացրեք անհրաժեշտ դաշտերը և կցեք ձեր ինքնակենսագրականը (ռեզյումե/CV)։


Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ