SOLARON.am

Միջազգային Չափանիշներին Համապատասխանող Արտադրություն

Ժամանակակից Տեխնոլոգիաների Կիրառում

Որակի Վերահսկողություն Արտադրության Ընթացքում

Բարձր Արտադրողանության Վահանակներ

Գլխավոր » Արտադրություն

SolarOn-ի Արտադրանքի Նկարագրություն

Տարեկան արտադրողականություն

Մեր տարեկան արտադրողականությունը 60ՄՎտ է։

Արևային վահանակների տեսակները

SolarOn-ն արտադրում է մոնոկրիստալ (Monocrystalline), բազմակրիստալ (Polycrystalline), PERC, կրկնակի ապակի (double glass) և half-cut արևային վահանակներ։

Որակի վերահսկում

Արտադրության ժամանակ յուրաքանչյուր արևային վահանակ անցնում է քառաստիճան թեստավորման փուլ՝ ապահովելով վահանակի 100% համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին։

Պատրաստի լուծումներ

Solaron-ն ունի արտադրությունների, հանրային վայրերի, առանձնատների և պետական կառույցների համար շրջադարձային լուծումներ առաջարկելու փորձառություն և ռեսուրսներ։

Պատվերի իրականացման ժամկետ

Արևային վահանակների արտադրության մեր փորձառությունը թույլ է տալիս ստեղծել և տեղադրել արևային կայաններ հաճախորդների համար՝ նշանակալի արագությամբ և սեղմ ժամկետում։

Երաշխիք

Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի որակը և պատասխանատու ենք արտադրված և վաճառված յուրքանչյուր վահանակի համար։

Արտադրական Գործընթացը

Մեր արտադրական գործընթացը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը թույլ է տալիս բավարարել հաճախորդների պահանջները՝ միաժամանակ առաջարկելով բարձրորակ արտադրանք: 2017 թվականին Solaron-ը դարձավ Հայկական առաջին ընկերությունը, որ սկսեց ֆոտովոլտային արևային վահանակների զանգվածային արտադրություն։ 

Որպես ծրագրի մաս, մենք երկարաժամկետ համագործակցություն ենք հաստատել ԵՄ-ի և Չինաստանի մի շարք կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների հետ

Play Video
production-1

Solaron-ն արտադրում է արևային վահանակներ Երևանում գտնվող իր նորագույն արտադրամասում:  Բարձրորակ արևային վահանակների արտադրությունն ապահովելու նպատակով, ընկերությունը ներդրումներ է կատարել իտալական հայտնի Ecoprogetti ընկերության ժամանակակից և նորարարական հոսքագծի մեջ: Այս հոսքագիծը հնարավորություն է տալիս լիովին ավտոմատացնել արտադրական գործընթացը և զգալիորեն մեծացնում է դրա հզորությունը:

Մենք կարող ենք արտադրել տարատեսակ արևային վահանակներ, որոնք միմյանցից տարբերվում են բջիջների տեսակով և քանակով։ Մեր արտադրության հիմքն արդեն դարձել է ստանդարտ վահանակ, որը բաղկացած է 24/36/72/96 MONO Full cell և 48/144/156/168 HalfCut Mono բջջից։ Մեր արտադրությունը ներառում է վահանակների մեծ տեսականի՝ մոնոկրիստալ, PERC, երկշերտ ապակի, bifacial և half-cut՝ հիմնված ստանդարտների («թիթեռ») և խաչաձև (cross-string) տոպոլոգիայի վրա:

Ներառելով և որդեգրելով շուկայի վերջին թրենդները, մենք շարունակաբար զարգացնում ենք մեր արտադրական գիծը։ Այսպիսով մենք կարողանում ենք հաճախորդներին առաջարկել նրանց պահանջները և նախասիրությունները բավարարող կայաններ։

Բացի այդ, կարող ենք առաջարկել ինչպես ստանդարտ, այնպես էլ ոչ ստանդարտ լուծումներ: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր նախագիծ եզակի է, և մենք պարտավորվում ենք տրամադրել անհատական լուծումներ: Անկախ նրանից` ինչ չափս է, հատուկ դիզայն է, թե հատուկ տեխնիկական բնութագիր, մենք ճկուն ենք և փորձառու՝ մատակարարելու անհատական արևային վահանակներ: SolarOn-ի նպատակն է առաջարկել ոչ միայն նախապես մշակված վահանակների լայն տեսականի, այլև հատուկ լուծումներ ստեղծելու հնարավորություն, որոնք կբավարարեն արևային արդյունաբերության բազմազան և զարգացող պահանջներին:

production-2

Բջիջների Վրա Հիմնված Ֆոտովոլտային Վահանակի Կառուցվածքը

Ֆոտովոլտային Վահանակի Բաղադրիչները

Ֆոտովոլտային արևային բջիջ

Բջիջները հիմնական բաղադրիչն են և ունեն արևի լույսը կլանելու և էլեկտրականության վերածելու գործառույթ: Բյուրեղային բջիջները կարող են լինել միաբյուրեղ կամ բազմաբյուրեղ՝ ըստ դրանց արտադրության գործընթացի: Սա, սակայն, չի ազդում ֆոտովոլտային վահանակի արտադրության պրոցեսի վրա: Հիմնական տեխնիկական բնութագրերն են՝ չափսը, գույնը, հավաքովի դողերի քանակը և առաջին հերթին փոխակերպման արդյունավետությունը:

Առջևի ապակի

Առջևի ապակին ֆոտովոլտային վահանակի ամենակարևոր մասն է, որը թափանցելիություն ապահովելով մեկտեղ ունի ֆոտովոլտային վահանակի պաշտպանությունն ու ամրությունը պահպանելու գործառույթ։ Այս շերտի հաստությունը սովորաբար 3,2մմ է, բայց կարող է տատանվել 2մմ-4մմ սահմանում՝ կախված ընտրված ապակու տեսակից։ Կարևոր է ուշադրություն դարձնել կարծրացման որակին, սպեկտրային հաղորդունակությանը և լույսի թափանցելիությանը:

Հետևի թերթ

«Backsheet» տերմինը բառացիորեն նշանակում է հակառակ կողմի թերթ: Այն պատրաստված է պլաստմասից, որը էլեկտրամեկուսացման շնորհիվ պաշտպանում է ֆոտովոլտային բջիջները եղանակից և խոնավությունից։ Այս շերտը սովորաբար սպիտակ գույն ունի և վաճառվում է գլանափաթեթներով կամ թերթերով: Կան տարբերակներ, որոնք կարող են տարբերվել հաստությամբ, գույնով և որոշակի նյութերի առկայությամբ՝ ավելի մեծ պաշտպանության կամ ավելի բարձր մեխանիկական ուժի համար:

Ինկապսուլացնող (հերմետիկ) նյութ

Ամենակարևոր նյութերից մեկն է, որը կապող օղակ է հանդիսանում ֆոտովոլտային վահանակի տարբեր շերտերի միջև։ Ամենատարածված նյութը EVA (Ethylene vinyl acetate)-ն է՝ էթիլեն-վինիլ-ացետատը, որը կիսաթափանցիկ է։ Այն բաժանվում է թիթեղների և տեղակայվում ֆոտովոլտային բջիջներից առաջ և հետո։

Շրջանակ

Վերջին մասերից է շրջանակը։ Այն սովորաբար պատրաստվում է անոդացված ալյումինից և հաղորդում է ֆոտովոլտային վահանակիմ ամրություն, ինչպես նաև ունի գործնական ու անվտանգ միացում ապահովելու գործառույթ։ Շրջանակի հետ մեկտեղ վահանակի պատերի շուրջ տեղադրվում է նաև հերմետիկ շերտ՝ վահանակը խոնավությունից պաշտպանելու համար։ Այս նպատակով ամենատարածված նյութը սիլիկոնն է, չնայած երբեմն օգտագործվում է նաև կնքման հատուկ ժապավեն։

Միացման տուփ

Միացման տուփն (Junction Box)  ունի արտաքին էլէկտրական հաղորդալարերը ֆոտովոլտային վահանակին միացնելու գործառույթ։ Այն պարունակում է ստվերներից պաշտպանիչ դիոդներ և վահանակների միացման մալուխներ։ Միացման տուփ ընտրելիս մենք ուշադրություն ենք դարձնում պլաստիկի,  դիոդների և հերմետիկ փակման որակին, ինչպես նաև ժապավենի միացման տեսակին։

Հաճախ Տրվող Հարցեր

Այո, Solaron-ը հիմնադրվել է 2016թ, դառնալով արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը Հայաստանում: Մեր հոսքագիծը համապատասխանում է միջազգային որակական բոլոր ստանդարտներին:

Այո, մեր ամբողջ արտադրանքն ունի միջազգային ստանդարդներին համապատասխանող ISO 45001, 9001, 14001 և բազմաթիվ այլ վկայագրեր:

Մեր ամբողջ արտադրանքն անցնում է վերահսկողության 4 փուլ: Արտադրական պրոցեսի առաջին իսկ պահից, վահանակներն անցնում եմ որակի, ամրության, երկարակեցության և օգտակար գործակցի թեստավորման փուլեր:  

Solaron-ում արտադրվող բոլոր վահանակները թեստովորվում են արևի արհեստական սիմուլյացիայի միջոցով, որի ընթացքում էլ սահմանվում և ստուգվում են դրանց բոլոր ցուցանիշները:

Մեր արևային վահանակներն ունեն 30 տարվա երաշխիք, սակայն ճիշտ շահագործման և սպասարկման դեպքում միանշանակ կարող են ծառայել ավելի երկար:

Մեր գործարանը գտնվում է ք. Երևանում: Մեզ կարող եք գտնել՝ Արշակունյաց փողոց 25/1 հասցեյով

ՍՏԱՆԱԼ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅԱՆԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, և մենք շուտով կապ կհաստատենք Ձեզ հետ։

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ