SOLARON.am

Արևային Կայաններ

Գլխավոր » Արևային Կայաններ

Պատրաստի Արևային Կայաններ

  • Նախատեսված է

    տնային տնտեսությունների համար, որոնք ունեն միջին ամսական 15.000-20.000 դրամի հոսանքի ծախս 

  • Պարագաներ

    AC/DC ապահովիչներ

    Կցորդիչներ

    AC/DC մալուխներ

  • Վահանակներ
    Հայրենական արտադրության
    Բարձր արտադրողականության
    Solaron Mono Perc 390 վատտ վահանակներ 8 հատ

  • Ինվերտոր սարք
    Deye ապրանքանիշի ինվերտոր
    SUN-3K-G մոդելի

  • Ամրակցման համակարգ
    Բարձրակարգ, անոդացված ալումինե կոնստրուկցիա

  • Տեղադրումը
    Ներառված է արժեքի մեջ

  • Նախատեսված է
    տնային տնտեսությունների համար, որոնք ունեն միջին ամսեկան 28.000-35.000 դրամի հոսանքի ծախս 

  • Պարագաներ
    AC/DC  ապահովիչներ
    Կցորդիչներ
    AC/DC  մալուխներ

  • Վահանակները
    Հայրենական արտադրության
    Բարձր արտադրողականության
    Solaron Mono Perc 390 վատտ վահանակներ 14 հատ

  • Ինվերտոր սարք
    Deye  ապրանքանիշի ինվերտոր
    SUN-5K-G մոդելի

  • Ամրակցման համակարգ
    Բարձրակարգ, անոդացված ալումինե կոնստրուկցիա 

  • Տեղադրումը
    Ներառված է արժեքի մեջ

  • Նախատեսված է
    տնային տնտեսությունների համար, որոնք ունեն միջին ամսեկան 60.000 դրամի հոսանքի ծախս 

  • Պարագաներ
    AC/DC  ապահովիչներ
    Կցորդիչներ
    AC/DC  մալուխներ

  • Վահանակները
    Հայրենական արտադրության
    Բարձր արտադրողականության
    Solaron Mono Perc 390 վատտ վահանակներ 25 հատ

  • Ինվերտոր սարք
    Deye  ապրանքանիշի ինվերտոր
    SUN-10K-G մոդելի

  • Ամրակցման համակարգ
    Բարձրակարգ, անոդացված ալումինե կոնստրուկցիա 

  • Տեղադրումը
    Ներառված է արժեքի մեջ

Solaron Simple Վահանակ

Նկարագիր

Solaron Simple-ը արևային կայան ունենալու ամենահեշտ լուծումն է։ 

Հատկանիշներ 

  • Պարզապես տեղադրեք արևի տակ և միացրեք վարդակին
  • Համապատասխան միացումների դեպքում այն դառնում է հարմար՝ պատշգամբում տեղադրման համար
  • Այն Plug & Play պրոդուկտ է՝ 800կՎտԺ / տարեկան արտադրողականությամբ

Առանձնահատկություններ

  • 500 Վատտ հզորության արևային վահանակ՝ 1 հատ
  • AP System միկրոինվերտոր (վահանակի հետ ինտեգրված)՝ 1 հատ


Օգտագործման հնարավորություններ

  • Բնակելի տներ
  • Հեռավար լոկացիաներ
  • Փոքր բիզնեսներ 

Ոչ ցանցային (Off-grid) Արևային Կայաններ

Այս համակարգերը որոշակի առավելություններ ունեն Ցանցային (On-Grid)  համակարգերի նկատմամբ: 

Նախ, նրանք կարող են աշխատել էլեկտրական ցանցի բացակայության դեպքում կամ հանդիսանալ էլեկտրաէներգիայի կուտակման աղբյուր` վթարի դեպքում, և, երկրորդ, նրանք կարող են սպառողին ապահովել իր էներգետիկ անկախությունը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ոչ Ցանցային (Off-Grid) համակարգն օգտագործելով՝  սպառողը սկսում է հասկանալ էլեկտրաէներգիայի իրական արժեքը և ավելի է մոտենում բնությանը և «արևին»:

Նման համակարգերի հիմնական թերությունը դրանց համեմատաբար բարձր արժեքն է, մարտկոցների պարբերական փոխարինման  և դրանց պահպանման անհրաժեշտությունը, և ամենակարևոր թերությունը ձմռանը հյուսիսային լայնություններում այս համակարգերի կիրառման  անկարողությունն է: Մի քանի անընդմեջ ամպամած օրերը կհանգեցնեն մարտկոցների ամբողջական լիցքաթափմանը: 

Ոչ ցանցային կայանի հիմնական բաղադրիչներ

  1. Արևային վահանակներ
  2. Մարտկոցի լիցքավորման կարգավորիչ
  3. Լիցքավորվող մարտկոցներ
  4. Ոչ ցանցային փոխակերպիչ
  5. Դիզել գեներատոր (ըստ ցանկության), կամ միացում ցանցին

Ցանցային (On-grid) Արևային Կայաններ

Ցանցային համակարգը էեկտրականէներգիայի կուտակման և սպառման ժամանակակից լուծում է, որն անմիջապես միացված է հիմնական ցանցին։ Ի տարբերություն ոչ ցանցային (off-grid) կայանի, որն անկախ է, ցանցային կայանները միանում են գործող ցանցին՝ տներին և բիզնեսներին և արտադրություններին  էլ․էներգիա մատակարարելու համար։

Փոխակերպիչը միացվում  է  էլեկտրական ցանցին զուգահեռաբար և սնում է սպառողի միացված սարքավորումները, իսկ ավելցուկը փոխանցում է ցանցին: Երեկոյան ժամերին, անհրաժեշտ էլեկտրաէներգիան ցանցից կարող է փոխանցվել սպառողին: Նման համակարգը ամենապարզն է միացմամբ և տեղադրմամբ, սակայն այն պահանջում է հատուկ կարգավորող օրենսդրություն և երկկողմանի հաշվիչի առկայություն:

Ցանցը, այսպիսով, ծառայում է որպես «վիրտուալ» էլեկտրաէներգիայի պահուստ: Մինչ օրս այդ համակարգերը աշխարհում ամենատարածվածն են և չեն պահանջում ոչ մի սպասարկում: 

Ցանցային On-grid) համակարգերի հիմնական և թերևս միակ թերությունն այն է, որ այդ համակարգերը չեն կարող ծառայել որպես էլեկտրաէներգիայի  մատակարարման աղբյուր, եթե ցանցը խափանված է:

Ցանցային  կայանների հիմնական բաղադրիչներն են’

  • Արևային վահանակներ
  • Օնգրիդ փոխակերպիչ
  • Երկկողմանի հաշվիչ

Հիբրիդային (Hybrid) Արևային Կայաններ

Հիբրիդային համակարգերը առավել առաջադեմ են և ներառում են Ցանցային  և Ոչ ցանցային  համակարգերի լավագույնը կողմերը:

Նման համակարգերը կարող են գործել որպես Ցանցային (On-grid) համակարգ, ցանցին մատակարարելով  հավելյալ գեներացված էլեկտրաէներգիան: Ավելցուկ էլ. էներգիան կարող է պահվել նաև մարտկոցներում ինչպես հետագայում օգտագործելու, այնպես էլ որպես պահուստ ցանցի վթարի դեպքում: 

Կուտակված էներգիան օգտագործվում է հոսանքի անջատումների ժամանակ, հատկապես գիշերը, քանի որ արևային կայանը ցերեկային ժամերին էներգիա է արտադրում՝ առօրյա սպառման համար։

Այս բազմաֆունկցիոնալ համակարգը ձեռնտու է տարբեր միջավայրերում’  բնակելի, արդյունաբերական, գյուղատնտեսական և կոմերցիոն տարածքներում։

Հիբրիդային կայանների հիմնական բաղադրիչներն են՝

  • Արևային վահանակներ
  • Հիբրիդային փոխակերպիչ` ինտեգրված լիցքավորման վերահսկիչով
  • Վերալիցքավորվող մարտկոցներ
  • Երկկողմանի հաշվիչ

Հաճախ Տրվող Հարցեր

Արևային կայանները ավելցուկային էլ․ էներգիան ուղարկում են ցանց և բնականոն աշխատանքի համար պահանջում են ակտիվ ցանցային միացում։ Առանց ցանցային միցման արևային կայանները չեն կարող աշխատել։

Այո, մարտկոցի պահեստավորման համակարգը  թույլ է  տալիս  արևային կայանին շարունակել էլեկտրաէներգիա արտադրել ցանցի անջատման ժամանակ: Մարտկոցներում կուտակված և պահվող էներգիան կարող է օգտագործվել ձեր տան հիմնական կենցաղային տեխնիկայի և սարքերի սնուցման համար:

Մարտկոցի պահեստավորման համակարգերը պարտադիր չեն արևային կայանների համար և հավելյալ կոմպոնենտ են: Թեև դրանք անխափան էլեկտրաէներգիա են ապահովում անջատումների ժամանակ,  սակայն թանկ են, և ոչ բոլոր սեփականատերերը կցանկանան գնել։

Մարտկոցի պահեստվորման համակարգը ապահովում է բազմաթիվ առավելություններ, օրինակ՝ էլեկտրաէներգիայի ապահովում ցանցի անջատումների ժամանակ, ցանցից կախվածության նվազեցում, և կարող է երկարաժամկետ գումար խնայել՝ օպտիմալացնելով էներգիայի սպառումը:

Արևային համակարգերն այնպես են նախագծված, որ ցանցի հոսանքազրկման ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով անջատվեն։ Երբ ցանցը վերանորոգվում է, կարևոր է, որ արևային վահանակները միացված չլինեն ցանցին՝ հնարավոր վթարները կանխելու նպատակով։

Եթե չկա մարտկոցի պահեստավորման համակարգ, նրանք կունենան էլեկտրաէներգիայի անջատում, ինչպես իրենց հարևանները: Նման ժամանակներում կարևոր է ունենալ այլընտրանքային տարբերակներ, օրինակ պահուստային գեներատորներ:

Արևային կայանի ընտրության որոշումը կախված է անհատական կարիքներից, սեփականատիրոջ բյուջեից և տեղադիրքից: Անհրաժեշտ է գնահատել ցանցի անջատումների հաճախականությունը, դրանից կախվածությունը և նման համակարգում ներդրումների երկարաժամկետ ծախս-օգուտը:

ՍՏԱՆԱԼ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅԱՆԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, և մենք շուտով կապ կհաստատենք Ձեզ հետ։

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ