SOLARON.am

Առաքելություն, Տեսլական, Արժեքներ

Գլխավոր » Առաքելություն, Տեսլական, Արժեքներ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեր առաքելությունն է’  խթանել ավելի մաքուր ու կանաչ միջավայրի ստեղծմանը և վերականգնվող էներգիան հասանելի դարձնել  անհատներին և բիզնեսներին Հայաստանի ողջ տարածքում։

ՏԵՍԼԱԿԱՆ

Մեր տեսլականն է դառնալ կանաչ էներգիայի լուծումների առաջատար արտադրողը Հայաստանում՝  վերականգնվող էներգիայի ոլորտում ունենալով նորարարության, որակի, հուսալիության և մատչելիության համբավ։

ԱՐԺԵՔՆԵՐ

Որակ․ մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք ոլորտի ընդունված չափանիշներին համապատասխան կամ գերազանցող որակյալ լուծումներ։ Մենք շարունակաբար բարելավում ենք մեր ապրանքները  և գործընթացները՝ հաճախորդներին ապահովելով լավագույն առաջարկներով։ 

Նորարարություն․ մենք շարունակաբար փնտրում ենք ինովացիոն նոր լուծումներ մեր արտադրանքը և գործընթացները բարելավելու համար։ Ուսումնասիրությունների և զարգացման ծրագրերի մեջ մեր ներդրումները թույլ են տալիս միշտ լինել ոլորտի առաջատարներից և առաջարկել գերժամանակակից լուծումներ մեր հաճախորդներին։ 

Հաճախորդակենտրոնություն․ մեր բիզնեսի հաջողությունն ուղղակիորեն կապված է հաճախորդի գոհունակության հետ։ Մենք միտված ենք հասկանալու և բավարարելու նրանց կարիքներն ու նախասիրությունները՝ գերազանցելով սպասելիքները և կառուցելով երկարատև հարաբերություններ։

Ազնվություն․ մենք մեր բիզնեսը վարում ենք ամենաբարձր էթիկական չափանիշներով և ազնվությամբ։ Մենք թափանցիկ ենք, ազնիվ և պատասխանատու մեր բոլոր շահառուների՝ հաճախորդների, աշխատակիցների, գործընկերների հետ։

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ