“Solaron” ընկերությունը փնտրում է պատասխանատու և հաճախորդամետ Մոնիտորինգի և տեխնիկական սպասարկման մասնագետի։
Մասնագետը պատասխանատու կլինի հաճախորդների տեխնիկական հարցումներին ժամանակին արձագանքելու, մոնիտորինգ համակարգերի ակտիվացնելու, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու, համապատասխան խորհրդատվություն իրականացնելու և բարձր մակարդակի սպասարկում ապահովելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ֆոտովոլտային համակարգերի մոնիտորինգ
- Հաճախորդների տեխնիկական խնդիրների աջակցում։
- Աշխատանքային ֆայլերի վարում
- Մոնիտորինգ համակարգերի ակտիվացում
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
Արևային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական թեքումով կրթությունը ցանկալի է)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- MS Office ծրագրերի իմացությունը (Word, Excel) պարտադիր է
- Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
- Լսելու ունակություն և հաճախորդամետ մոտեցում
- Բողոքների և վեճերի արդյունավետ կարգավորման հմտություններ
Մենք առաջարկում ենք
- Մրցակցային աշխատավարձ + բոնուսային համակարգ
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Ժամանակակից և զարգացող աշխատանքային միջավայր
Պահանջվող մակարդակ
Junior / Mid-level