Մեր մասին
Պրոֆպանել ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն իր գործունեությունը սկսել է ծավալել արևային վահանակների արտադրության ոլորտում 2016 թվականից:

Մեր արտադրական պրոցեսը

- Մեր ընկեությունը հանդիսանում է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն, որի արտադրական հզորությունը հասնում է տարեկան մոտ 60 մեգավատ: Solaron ապրանքանիշը հանդիսանում է գրանցված ապրանքային նշան Պրոֆպանել ընկերության արտադրանքի համար:
- Մեր ընկերությունում համախմբվել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ունեն զրոյից բիզնեսի կազմակերպման տարիների փորձ: Մենք համոզված ենք, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը եւ խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար:
- Մեր արտադրական պրոցեսը համապատասխանում է միջազգային ընդունված չափանիշներին, ինչը թույլ է տալիս հարմարվել հաճախորդի պահանջներին` առաջարկելով բարձորակ արտադրանք: Տեսականին բաղկացած է մոնոկրիստալ, պոլիկրիստալ և perc տեսակի մոդուլներից, որոնք առանձնանում են իրենց որակով, հուսալիությամբ և երաշխիքային սպասարկումով:
- Պրոֆպանել ընկերությունը մատուցում է ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց, ինչպես նաև պարտաստ ենք համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զբաղվում են արևային վահանակների տեղադրմամբ: Ավելին, Պրոֆպանել ընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել գործակալների ցանց՝ բաղկացած սկսնակ (start-up) ընկերություններից, որոնք մասնագիտացված են արևային վահանակների տեղադրման և միացման գործում:
-
60 ՄՎտտարեկան արտադրություն
-
5տարի շուկայում
-
987նախագծեր
Մեր Նպատակները
-
Հասանելիություն ՀանրությանըԱրևային վահանակների արտադրություն՝ գնային առումով հասանելի հանրության լայն շերտերին
-
Էներգախնայողության ՀամակարգՀայաստանում էներգիայի մատակարարման բաշխված համակարգի ստեղծում՝ հանրության լայն շրջանակներին էլեկտրաէներգիայի արտադրության գործում ներգրավման ճանապարհով
-
Արևային Էներգիայի ԳաղափարըՀայաստանում արևային էներգետիկայի գաղափարի տարածում
-
Իրազեկման ԿենտրոնՀայաստանում ֆոտովոլտաիկի ոլորտում իրազեկության կենտրոնի ձևավորում

-
Solaron ապրանքանիշՊրոֆպանել ընկերությունը Solaron ապրանքանիշով մտադիր է դառնալ Հայաստանում առաջին ֆոտովոլտային արևային վահանակների զանգվածային արտադրող ընկերություն:Այս նախագծի շրջանակներում մենք երկարաժամկետ փոխհամագործակցության կապեր ենք հաստատել ԵՄ և Չիանստանի կազմակերպությունների ու հետազոտական կենտրոնների հետ:
-
Ծրագրի իրագործումըԸնդհանուր առմամբ, ինչպես մենք ենք կարծում, այս ծրագրի իրագործումը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախացմանը, և սա լավ ազդակ կարող է հանդիսանալ ներգրավելու պետության գիտական կադրերին գիտության արագ զարգացող ոլորտ՝ ֆոտովոլտաիկայի ոլորտ: