SOLARON.am

BIPV Case Study Volume 2. Leefmilieu Brussel-ի Գլխավոր Գրասենյակը

Մեր հաջորդ անդրադարձը, նվիրված BIPV լուծումներին(շենքին ինտեգրված ֆոտովոլտային համակարգեր), կառուցվել է Բրուսելում: Leefmilieu Brussel-ը (հանրային վարչական և կառավարական կազմակերպություն) 2015 թվականին կառուցեց իր նոր գլխավոր գրասենյակը՝ նախատեսված ավելի քան 600 աշխատակիցների համար: 

Շենքի ճարտարապետության մեջ գեղագիտական նկատառումներով ինտեգրված 700 մ² ընդհանուր մակերեսով ֆոտովոլտային վահանակները տարեկան արտադրում են շուրջ 88,000 կՎտժ «կանաչ» էլեկտրաէներգիա: Այս 7-հարկանի կառույցը, որն զբաղեցնում է 16,000 մ² տարածք, վերափոխել է Tour & Taxis թաղամասի դիմագիծը:

Ինչպես են անհատական BIPV լուծումներն ապահովում բարձր արդյունավետություն

Ճարտարապետներ՝ Cepezed և Philippe Samyn & Partners-ի հիմնական մարտահրավերը ֆոտովոլտային համակարգերի անխափան ինտեգրումն էր շենքի բարդ երկրաչափության մեջ։ Այս գործընթացը պահանջում էր սերտ համագործակցություն BIPV արտադրողի հետ նախագծման վաղ փուլերում:  

Բացի արտաքին տեսքից, BIPV համակարգը շենքի էներգախնայող լուծման կարևոր մասն է։ Այն օգնում է համապատասխանել էկոտան ստանդարտներին՝ հասցնելով ջեռուցման տարեկան պահանջարկը 15 կՎտ·ժ/մ²-ից ցածրի։

Այս բարձր արդյունավետությունը ապահովվում է գեոթերմալ համակարգի միջոցով, որը ներառում է ջերմային պոմպեր և հողային կոլեկտորներ, ինչպես նաև բետոնե միջուկի ակտիվացմամբ՝ ջերմային կայունություն ապահովելու համար։ Վերջում, հատուկ նախագծված կորացված BIPV պանելները կատարում են երկակի գործառույթ․ դրանք ապահովում են բարձր հերմետիկություն և դարձնում արևային էներգիայի արտադրությունը շենքի արտահայտիչ ճարտարապետական տարր։

Ճարտարապետության հաղորդած ուղերձը

Մուգ և նուրբ մշակված BIPV վահանակների ընտրությունը հղում է Tour & Taxis տարածքի 19-րդ դարի արդյունաբերական անցյալին։ Շենքը, որը հայտնի է որպես «The Toaster», իր ժամանակակից արևային մակերեսով ներդաշնակորեն համադրվում է շրջակա աղյուսե և երկաթյա պահեստների հետ։

Այս մոտեցումը ցույց է տալիս, որ «Կանաչ շարժում»-ը քաղաքի արդյունաբերական զարգացման հաջորդ տրամաբանական փուլն է։

Leefmilieu Brussel-ի գլխավոր գրասենյակի հաջողությունը ապացուցում է, որ բարձր տեխնոլոգիական արդյունավետությունն ու ճարտարապետական ժառանգությունը կարող են ներդաշնակորեն համատեղվել։

Նույն արժեքներով առաջնորդվում է նաև Solaron ընկերությունը՝ Հայաստանի առաջատար արևային արտադրողներից մեկը։ Մենք առաջարկում ենք տեղական արտադրության բարձրակարգ ֆոտովոլտային լուծումներ՝ հարմարեցված մեր կառուցվածքային և կլիմայական առանձնահատկություններին։

Միավորելով նորարար ճարտարապետական մտածողությունն ու առաջադեմ արտադրությունը՝ Solaron-ը դարձնում է «Կանաչ շարժում»-ը ոչ միայն ֆունկցիոնալ, այլ նաև գեղագիտական նպատակ։Ծանոթացե՛ք մեր BIPV լուծումներին այստեղ:

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ