20 հոկտեմբեր / 2022
Եվրոպական արևային վահանակներ արտադրողներն իրենց աջակցելու կոչ են անում
Բաց նամակում եվրոպական առաջատար արևային կազմակերպությունների 13 գործադիր տնօրեններ կոչ են անում Եվրոպական հանձնաժողովին ձեռնարկել համարձակ քայլեր՝ խթանելու ներդրումները Եվրոպայի արևային ՖՎ արդյունաբերական բազայում։
Նշելով ԱՄՆ-ում և Հնդկաստանում արևային վահանակների արտադրության աջակցության սխեմաների գլոբալ զարգացումները՝ ստորագրողները կոչ են անում ԵՄ առաջնորդներին հիմնվել արևային էներգիայի հետազոտության մեջ Եվրոպական առաջադեմ ժառանգության վրա:
Վերոնշյալ հետազոտությունում մասնավորապես ասվում է, որ Չինաստանը 2011 թվականից ի վեր կատարել է ավելի քան 50 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ արևային վահանակների արդյունաբերության ոլորտում՝ տասն անգամ ավելին, քան Եվրոպան, և ստեղծել է մոտ 300 000 աշխատատեղ արևային ՖՎ արտադրական շղթայում։
Այսօր Չինաստանի մասնաբաժինը արևային վահանակների արտադրության բոլոր փուլերում (ինչպիսիք են սիլիցիումի վերամշակումը, ձուլակտորների պատրաստումը, այսպես կոչված վաֆեռների արտադրությունը և, իհարկե, բջիջները և վահանակների արտադրությունը) գերազանցում է 80%-ը։ Սա ավելի քան կրկնապատկել է Չինաստանի մասնաբաժինը համաշխարհային ՖՎ սպառման մեջ: Չինաստանը նաև հանդիսանում է Արևային ՖՎ արտադրական սարքավորումների, ինչպես նաև աշխարհի թոփ 10 լավագույն մատակարարներ բնօրրանը: Չինաստան 80% կազմող բացարձակ դոմինանտությունը և համաշխարհային մատակարարման շղթաներում կենտրոնացումը ստեղծում է պոտենցիալ մարտահրավերներ, որոնք կառավարությունները պետք է անդրադառնան:
Հետազոտությունում ասվում է, որ նման տեմպերով զարգացումը բերելու է նրան, որ 2025 թվականի դրությամբ արևային վահանակների և առհասարակ արևային էներգետիկ ռեսուրսների համաշխարհային պահանջարկը կախված է լինելու բացառապես Չինաստանից:
Բաց նամակը ստորագրողները հղում կատարելով հետազոտությանը, կոչ են անում ԵՄ առաջնորդներին կոշտ միջոցներ ձեռնարկել փրկելու Եվրոպական արևային արտադրողների և մատակարարներին, օրենսդրական փոփոխությունների և ներդրումների միջոցով աջակցել իրենց, քանզի արևային էներգետիկան համարվում է ռազմավարական, այն էլ ստեղծված պայմաններում:
Որպես Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն, խորհրդանշական ենք համարում Եվրոպական ընկերությունների կոչը, քանի որ ինքներս էլ մեր մաշկի վրա ենք զգում նշված բոլոր երևույթների բացասական ազդեցությունը մեր գործունեության վրա և վստահ ենք, որ ստացված իրավիճակում կարևոր և որոշիչ դեր կարող է ունենալ պետությունը:
