SOLARON.am

Վերջերս մենք հնարավորություն ունեցանք փորձարկել մեր արևային մոդուլները բնական պայմաններում 5 տարվա շահագործումից հետո։ Իհարկե, սա մեզ համար մեծ հետաքրքրություն էր առաջացնում։

Խոսքը վերաբերում է 72 բջիջ ունեցող պոլիկրիստալային (Poly PERC) մոդուլներին, որոնց հայտարարված անվանական հզորությունը արտադրության պահին կազմել է 330 Վտ՝ ըստ STC (Standard Test Conditions) ստանդարտի։ Սակայն փաստացի չափված հզորությունը կարող էր ավելի բարձր լինել։ Մեր դեպքում արտադրության պահին չափված հզորությունը գտնվել է 330–336 Վտ միջակայքում։

Արտադրության պահին և մի քանի տարվա շահագործումից հետո վահանակների կատարողականի համեմատությունը հետաքրքիր է թե՛ գիտական, թե՛ տնտեսական տեսանկյունից։

Հաշվի առնելով, որ բացօթյա պայմաններում ստացվող տվյալները կարող են ենթարկվել փոփոխվող միջավայրի ազդեցությանը (ջերմաստիճան, ճառագայթում, սպեկտր, աղտոտվածություն), ապա դրանք ենթակա չեն ուղղակի համեմատության։

Այդ պատճառով օգտագործված վահանակների լաբորատոր փորձարկումը STC պայմաններում դառնում է առանցքային։ Այն ապահովում է ժամանակի ընթացքում աշխատանքի ուղղակի և համեմատելի գնահատում։

 Առավել հետաքրքիր էր այն, որ փորձարկումները կատարվել են նույն գործարանային սարքավորումներով, որոնք օգտագործվել էին արտադրության ժամանակ՝ 2019 թվականին։

Հայտնի է, որ ոլորտում ձևավորվել է այնպիսի մոտեցում, ըստ որի արտադրողները հայտարարում են հզորության 1.5%-ի նվազում առաջին տարում (LID ազդեցության պատճառով) և հետագայում տարեկան 0.5%-ի նվազում։ Այլ կերպ ասած՝ 25 տարվա շահագործումից հետո երաշխավորվում է հայտարարված հզորության 80–85%-ը։

Ստորև ներկայացված աղյուսակը ցույց է տալիս վահանակների բնութագրերը արտադրության պահին և 5 տարվա շահագործումից հետո։

Solar Panel Serial Number (SN)12/201912/2025%lossover
 
5years
%lossperyear%lossfromnameplateover5years
SLN1912P072Y471H0056331.1W323.4W2.33%0.47%2.00%
SLN1912P072Y471H0057330.6W325.4W1.59%0.32%1.41%
SLN1912P072Y471H0058333.8W328.4W1.62%0.32%0.50%
SLN1912P072Y471H0060333.0W326.6W1.91%0.38%1.04%
SLN1912P072Y471H0061333.3W328.7W1.38%0.28%0.39%
SLN1912P072Y471H0063333.6W328.5W1.52%0.30%0.45%
SLN1912P072Y471H0064335.7W329.8W1.74%0.35%0.05%
SLN1912P072Y471H0065333.0W328.1W1.48%0.30%0.57%
SLN1912P072Y471H0066335.2W326.9W2.48%0.50%0.94%
SLN1912P072Y471H0067333.9W329.1W1.43%0.29%0.26%
SLN1912P072Y471H0068331.3W325.1W1.87%0.37%1.48%
SLN1912P072Y471H0073333.3W325.8W2.27%0.45%1.29%
SLN1912P072Y471H0074331.5W325.0W1.96%0.39%1.52%
SLN1912P072Y471H0078332.5W326.5W1.80%0.36%1.05%
SLN1912P072Y471H0079330.9W325.9W1.49%0.30%1.23%
SLN1912P072Y471H0080330.1W328.0W0.63%0.13%0.62%
SLN1912P072Y471H0084330.6W327.1W1.07%0.21%0.89%
SLN1912P072Y471H0103330.5W326.3W1.25%0.25%1.12%
SLN1912P072Y471H0105336.0W328.6W2.23%0.45%0.44%
SLN1912P072Y471H0110330.7W326.4W1.30%0.26%1.09%
 Average:1.67%0.33%0.92%

Քանի որ առաջին տարվա կատարողականի անկման վերաբերյալ տվյալներ չկան, ընդունում ենք գծային նվազումը (դեգրադացիան) արտադրության պահից սկսած։ Այս դեպքում 5 տարվա ընթացքում միջին հզորության անկումը կազմում է 1.67%, ինչը հավասար է տարեկան միջինում 0.33%-ի։

Եթե արևային վահանակի հզորության դեգրադացիան հաշվարկենք պիտակի վրա նշված ցուցանիշից, ինչը ավելի տրամաբանական է հաճախորդի տեսանկյունից, ապա 5 տարվա ընթացքում միջին անկումը կլինի 0.92% կամ տարեկան 0.184%։

Այժմ համեմատենք առաջին 5 տարվա շահագործման ընթացքում երաշխավորված հզորության թույլատրելի նվազումը փաստացի արձանագրված նվազման հետ։ Ենթադրենք, որ առաջին տարում նվազումը կազմում է 1.5%, իսկ հաջորդ 4 տարիների ընթացքում՝ ընդհանուր 2% (տարեկան 0.5%)։ 

Այդ դեպքում 330 Վտ հայտարարած հզորության փոխարեն թույլատրելի նվազագույնը կարող էր լինել 318.5 Վտ, սակայն ինչպես տեսնում եք, վատագույն դեպքում գրանցված հզորությունը կազմում է 323.4 Վտ։ 

Տեխնոլոգիաները արագ զարգանում են, և նման պոլիկրիստալային PERC վահանակները այլևս չեն օգտագործվում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մեր հաճախորդների մեծ մասը դեռևս օգտագործում են այս տեսակի վահանակները, կարող ենք վստահորեն նշել, որ դրանք արդարացնում են իրենց արժեքը և լիովին համապատասխանում են հայտարարված բնութագրերին։

Հույս ունեմ, որ մենք կշարունակենք այս պրակտիկան՝ շահագործվող վահանակների տեղափոխումը լաբորատորիա՝ փորձարկման նպատակով։ Շուտով կունենանք նաև տվյալներ այլ տեսակի վահանակների վերաբերյալ։ Սա կարևոր է ոչ միայն մեզ, այլ նաև մեր հաճախորդների համար։

Նշեմ նաև, որ լաբորատոր փորձարկումները իրականացվել են վահանակների նախնական վիճակում՝ առանց որևէ լրացուցիչ մաքրման։

Վ. Շարաֆյան
Տեխնիկական տնօրեն (CTO), համահիմնադիր, Solaron

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ