Հիբրիդային կայաններն առավել առաջադեմ են և իրենց մեջ ներառում են ցանցին միացված (on-grid) և ցանցից անջատ (off-grid) արևային կայանների լավագույն կողմերը: Նման արևային կայանները կարող են գործել որպես ցանցային/ցանցին միացված (On-grid) համակարգ, ցանցին մատակարարելով հավելյալ արտադրված էլեկտրաէներգիան: Ֆոտովոլտային կայանների արտադրողականությունը կախված է արևի լույսի ուժգնությունից։

Իսկ արևոտ եղանակին կուտակված հավելյալ էլ. էներգիան օգտագործվում է հոսանքի անջատումների ժամանակ, հատկապես գիշերը, քանի որ արևային կայանը ցերեկային ժամերին էներգիա է արտադրում հիմնականում առօրյա սպառման համար։
Այս բազմաֆունկցիոնալ հիբրիդային արևային համակարգը ձեռնտու է տարբեր միջավայրերում ` բնակելի, արդյունաբերական, գյուղատնտեսական և կոմերցիոն տարածքներում։
Ինչպես Է Աշխատում Հիբրիդային Արևային Կայանը
Հիբրիդային արևային կայանի հիմնական տարրերն են`
- Արևային վահանակներ
- Հիբրիդային փոխակերպիչ
- Մարտկոցներ
- Օժանդակ պարագաներ (Մալուխներ/ Երկկողմանի հաշվիչ)
Արևային Վահանակներ
Հիբրիդաին արևային կայանի վահանակներից յուրաքանչյուրը կիսահաղորդչային բջիջների հավաքածու է, շարված մետաղական կարծր հիմքի վրա: Արևային վահանակների վերին մասը ծածկված է ամուր և թափանցիկ ապակիով, իսկ էլեկտրական հոսանքը փոխանցվում է հաղորդիչ շերտերով։
Հիմանակնում արևային վահանակների ծայրերը պաշտպանված են ալյումինե շրջանակով, սակայն կան նաև վահանակներ, որոնք արտադրվում են առանց պաշտպանիչ շրջանակի` հաղորդելով վահանակին էսթետիկ տեսք:
Խոշոր հիբրիդային արևային կայաններում՝ արևային վահանակները կարող են բաժանվել նաև խմբերի, որոնք միացված են երեք եղանակներից մեկով`
- Հաջորդական
- Զուգահեռ
- Խառը

Հիբրիդային Փոխակերպիչ
Ցանկացած արևային կայանի երկրորդ ամենակարևոր տարրը՝ փոխակերպիչ սարքն է` ինվերտորը: Արևային կայանում դրա առկայությունն անհրաժեշտ է, քանի որ վահանակները արտադրում են հաստատուն հոսանք, մինչդեռ էլեկտրական ցանցերն օգտագործում են փոփոխական: Սա հենց այն անհամապատասխանությունն է, որը շտկվում է ինվերտորի օգնությամբ:
Ուստի հիբրիդային փոխակերպիչը վերածում է արևային վահանակների կողմից արտադրված հաստատուն հոսանքը ` փոփոխական հոսանքի և մենք կարողանում ենք օգտագործել այս արտադրված և <<փոխակերպված>> հոսանքը առօրյա կենցաղում: Անկախ նրանից, թե ինչ տեսակի արևային համակարգով է աշխատելու Ձեր կայանը՝ ցանցին միացված, ցանցից անջատ կամ հիբրիդային, փոխակերպիչի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կարևոր պարամետրերը՝
- Կայանի հզորությունը
- Կայանի մուտքային լարումը
- Առանց գերբեռնման սպառումը
- Առավելագույն և նվազագույն հզորությունը
Հիբրիդային Կայանի Լիցքավորվող Մարտկոցներ
Ձեր տան, առանձնատան կամ բիզնեսի համար նախատեսված ցանկացած արևային կայան, որը նախատեսված է շուրջօրյա աշխատանքի համար, իր մեջ ընդգրկում է վերալիցքավորվող մարտկոցներ։ Արևոտ եղանակին ` գեներացված ավելցուկ հոսանքը փոխակերպչի միջոցով վերածվելով փոփոխական հոսանքի` կուտակվում է տվյալ արևային մարտկոցների մեջ:
Իսկ արևային մարտկոցների բացակայության դեպքում` արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան ուղարկվում էլեկտրական ցանց, պակասորդի դեպքում ցանցից այն հետ վերցնելու ակնկալիքով:

Օժանդակ Պարագաներ
Հիբրիդային արևային կայանի հիմնական տարրերը մեկ ամբողջության մեջ միավորելու համար անհրաժեշտ են նաև հետևյալ օժանդակ պարագաները`
- AC/DC ապահովիչները
- Կցորդիչները
- AC/DC մալուխները
- Ամրակցման համակարգերը
Հիբրիդային Արևային Կայանի Հաշվարկ
SOLARON–ն իր հաճախորդների համար ստեղծել է արևային կայանի հզորության հաշվիչ, որից կարելի է օգտվել հենց այս կայքում, սեղմելով՝ դեղին «Հաշվիչ» կոճակը, կամ այս հղումը
Հարկ է նշել որ արևային կայանի հաշվիչը համապարփակ է և թույլ է տալիս նշել՝
- Բնակավայրը
- Հոսանքի սակագինը
- Հոսանքի մոտավոր ամսական ծախսը՝ դրամով
- Տան դիրքն արևի նկատմամբ
Այս չորս տվյալների համագումարը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել անհրաժեշտ արևային կայանի հզորության մասին։ Արևային կայանի հաշվիչից օգտվելուց բացի, մեր հաճախորդները նաև կարող են դիմել մեր մասնագետներին և օգտվել անվճար խորհրդատվությունից, զանգահարելով 010 44 00 55 կամ 8757 հեռախոսահամարներին։ Այս տարբերակը միանշանակ կտա ավելի ճշգրիտ տվյալներ և ավելի լավ պատկերացում կայանի հզորության մասին։
Ինչպես Ձեռք Բերել էներգետիկ Անկախություն
Կախված նրանից թե որքան հոսանք եք ծախսում և որքան եք ուզում կուտակել` կան էներգետիկ անկախության մի քանի տարբերակներ`
- Ձեռք բերել հիբրիդային արևային կայան
- Փոփոխել սովորական արևային կայանի փոխակերպիչը և ավելացնել մարտկոցներ
- Ձեռք բերել շարժական էլեկտրակայան ` Singo 1000 կամ Singo 2000