SOLARON.am

Հիբրիդային արևային կայան | Ուղեցույց

Հիբրիդային կայաններն առավել առաջադեմ են և իրենց մեջ ներառում են ցանցին միացված (on-grid) և ցանցից անջատ (off-grid) արևային կայանների լավագույն կողմերը: Նման արևային կայանները կարող են գործել որպես ցանցային/ցանցին միացված (On-grid) համակարգ, ցանցին մատակարարելով հավելյալ արտադրված էլեկտրաէներգիան: Ֆոտովոլտային կայանների արտադրողականությունը կախված է արևի լույսի ուժգնությունից։

Իսկ արևոտ եղանակին կուտակված հավելյալ էլ. էներգիան օգտագործվում է հոսանքի անջատումների ժամանակ, հատկապես գիշերը, քանի որ արևային կայանը ցերեկային ժամերին էներգիա է արտադրում հիմնականում առօրյա սպառման համար։

Այս բազմաֆունկցիոնալ հիբրիդային արևային համակարգը ձեռնտու է տարբեր միջավայրերում ` բնակելի, արդյունաբերական, գյուղատնտեսական և կոմերցիոն տարածքներում։

Ինչպես Է Աշխատում Հիբրիդային Արևային Կայանը

Հիբրիդային արևային կայանի հիմնական տարրերն են`

  • Արևային վահանակներ
  • Հիբրիդային փոխակերպիչ
  • Մարտկոցներ
  • Օժանդակ պարագաներ (Մալուխներ/ Երկկողմանի հաշվիչ)

Արևային Վահանակներ

Հիբրիդաին արևային կայանի վահանակներից յուրաքանչյուրը կիսահաղորդչային բջիջների հավաքածու է, շարված մետաղական կարծր հիմքի վրա: Արևային վահանակների վերին մասը ծածկված է ամուր և թափանցիկ ապակիով, իսկ էլեկտրական հոսանքը փոխանցվում է հաղորդիչ շերտերով։ 

Հիմանակնում արևային վահանակների ծայրերը պաշտպանված են ալյումինե շրջանակով, սակայն կան նաև վահանակներ, որոնք արտադրվում են առանց պաշտպանիչ շրջանակի` հաղորդելով վահանակին էսթետիկ տեսք:
Խոշոր հիբրիդային արևային կայաններում՝ արևային վահանակները կարող են բաժանվել նաև խմբերի, որոնք միացված են երեք եղանակներից մեկով`   

  • Հաջորդական
  • Զուգահեռ
  • Խառը

Հիբրիդային Փոխակերպիչ

Ցանկացած արևային կայանի երկրորդ ամենակարևոր տարրը՝ փոխակերպիչ սարքն է` ինվերտորը: Արևային կայանում դրա առկայությունն անհրաժեշտ է, քանի որ վահանակները արտադրում են հաստատուն հոսանք, մինչդեռ էլեկտրական ցանցերն օգտագործում են փոփոխական: Սա հենց այն անհամապատասխանությունն է, որը շտկվում է ինվերտորի օգնությամբ:

Ուստի հիբրիդային փոխակերպիչը վերածում է արևային վահանակների կողմից արտադրված հաստատուն հոսանքը ` փոփոխական հոսանքի և մենք կարողանում ենք օգտագործել այս արտադրված և <<փոխակերպված>> հոսանքը առօրյա կենցաղում: Անկախ նրանից, թե ինչ տեսակի արևային համակարգով է աշխատելու Ձեր կայանը՝ ցանցին միացված, ցանցից անջատ կամ հիբրիդային, փոխակերպիչի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կարևոր պարամետրերը՝

  • Կայանի հզորությունը
  • Կայանի մուտքային լարումը
  • Առանց գերբեռնման սպառումը
  • Առավելագույն և նվազագույն հզորությունը

Հիբրիդային Կայանի Լիցքավորվող Մարտկոցներ

Ձեր տան, առանձնատան կամ բիզնեսի համար նախատեսված ցանկացած արևային կայան, որը նախատեսված է շուրջօրյա աշխատանքի համար, իր մեջ ընդգրկում է վերալիցքավորվող մարտկոցներ։ Արևոտ եղանակին ` գեներացված ավելցուկ հոսանքը փոխակերպչի միջոցով վերածվելով փոփոխական հոսանքի` կուտակվում է տվյալ արևային մարտկոցների մեջ:

Իսկ արևային մարտկոցների բացակայության դեպքում` արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան ուղարկվում էլեկտրական ցանց, պակասորդի դեպքում ցանցից այն հետ վերցնելու ակնկալիքով:

Օժանդակ Պարագաներ

Հիբրիդային արևային կայանի հիմնական տարրերը մեկ ամբողջության մեջ միավորելու համար անհրաժեշտ են նաև հետևյալ օժանդակ պարագաները`

  • AC/DC  ապահովիչները
  • Կցորդիչները
  • AC/DC  մալուխները
  • Ամրակցման համակարգերը

Հիբրիդային Արևային Կայանի Հաշվարկ

SOLARON–ն իր հաճախորդների համար ստեղծել է արևային կայանի հզորության հաշվիչ, որից կարելի է օգտվել հենց այս կայքում, սեղմելով՝ դեղին «Հաշվիչ» կոճակը, կամ այս հղումը

Հարկ է նշել որ արևային կայանի հաշվիչը համապարփակ է և թույլ է տալիս նշել՝

  • Բնակավայրը
  • Հոսանքի սակագինը
  • Հոսանքի մոտավոր ամսական ծախսը՝ դրամով
  • Տան դիրքն արևի նկատմամբ

Այս չորս տվյալների համագումարը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել անհրաժեշտ արևային կայանի հզորության մասին։ Արևային կայանի հաշվիչից օգտվելուց բացի, մեր հաճախորդները նաև կարող են դիմել մեր մասնագետներին և օգտվել անվճար խորհրդատվությունից, զանգահարելով 010 44 00 55 կամ 8757 հեռախոսահամարներին։ Այս տարբերակը միանշանակ կտա ավելի ճշգրիտ տվյալներ և ավելի լավ պատկերացում կայանի հզորության մասին։

Ինչպես Ձեռք Բերել էներգետիկ Անկախություն 

Կախված նրանից թե որքան հոսանք եք ծախսում և որքան եք ուզում կուտակել` կան էներգետիկ անկախության մի քանի տարբերակներ`

  • Ձեռք բերել հիբրիդային արևային կայան
  • Փոփոխել սովորական արևային կայանի փոխակերպիչը և ավելացնել մարտկոցներ
  • Ձեռք բերել շարժական էլեկտրակայան ` Singo 1000 կամ Singo 2000

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ