5 Հետաքրքիր Փաստեր Արևային Էներգիայի Մասին
18 հուլիս / 2022

5 Հետաքրքիր Փաստեր Արևային Էներգիայի Մասին

Գլոբալ տեղեկատվություն

Արևային էներգիան 21 րդ դարում էկոլոգիային վերաբերող ամենաակտուալ թեմաներից է: Առաջին հայացքից թվում է թե Արևային էներգիայի մասին խոսելիս կարելի է միայն թվեր փաստեր և ոչ այնքան հասկանալի բառեր օգտագործել, սակայն այսօր ձեզ ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ արևային էներգիայի մասին, որոնք համեմատաբար պարզ են և վստահ ենք ձեզ կհետաքրքրեն:


1. Դուք կարող եք օգտագործել արևային կայանը ձեր ամբողջ տան համար:  

 

Արևային կայանը կարող է ծառայել ձեր ամբողջ տան  արիքների: Արևային էներգիան ամենաանվտանգ և կանաչ լուծումներից մեկն է լուսավորության, օդորակիչների և օդափոխիչների, տաք ջրի տաքացուցիչների, ջերմային ջեռուցման, էլեկտրական տեխնիկայի համար:


2. Արևային մարտկոցները կարող են բարձրացնել ձեր տան արժեքը:                  

 

Այո, այո, ճիշտ կարդացիք։ Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ արևային վահանակների տեղադրումը մեծացնում է տան վաճառքի արժեքը մինչև 6000 ԱՄՆ դոլարով՝ մեկ կիլովատ (ԿՎտ) տեղադրված արևային մարտկոցների համար (կամ ձեր տան արժեքի մոտ 4,1%-ով): Այստեղից հետևություն. արևային էներգիան ոչ միայն կարող ենք անվանել «անվճար էներգիա», այլև որպես «օգտակար էներգիա»:

 


3. Արևային էներգիան առաջին անգամ օգտագործվել է  ք.ա. 7-րդ դարում:      

 

Տեսականորեն, արևային էներգիան առաջին անգամ օգտագործվել է մ.թ.ա. 7-րդ դարում, երբ մարդիկ օգտագործելով արևի լույսը ապակու միջոցով հրդեհներ էին բռնկում: Այնուհետև՝ մ.թ.ա. 3-րդ դարում հույներն ու հռոմեացիները սկսեցին օգտագործել արևային էներգիան հայելիներով՝ կրոնական հավաքույթներին իրենց ջահերը վառելու համար: Իսկ չինական քաղաքակրթությունը փաստագրել է հայելիների օգտագործումը իրենց ջահերը վառելու համար ավելի ուշ՝ մ.թ.ա. 20-ին:

 


4. Las Vegas, NV-ն ԱՇԽԱՏՈՒՄ Է 100% արևային էներգիայի օգնությամբ:                                           

 

Լաս Վեգասի քաղաքային իշխանությունն ամբողջությամբ կախված է վերականգնվող էներգիայից՝ արևային էներգիայի արտադրության միջոցով:

 


5. Ինքնաթիռները կարող են գործել ամբողջությամբ կախված լինելով արևային էներգիայից:       

 

Շատերը գիտեն, որ արևային էներգիան կարող է սնուցել էլեկտրական մեքենաները, գնացքները և նույնիսկ տիեզերական կայանները և տիեզերանավերը: Սակայն քչերին է հայտնի արևային էներգիայով աշխատող ինքնաթիռների մասին, որոնք կարող են թռչել աշխարհով մեկ՝ առանց էներգիայի լրացուցիչ աղբյուրի: Նման թռիչք իրականացրել է շվեյցարացի օդաչու և հետախույզ Բերտրան Պիկարդը 2016թ․։
 

Ահա այսպիսի հետաքրքիր փաստեր արևային էներգիայի մասին։ Դուք նույնպես կարող եք զրոյացնել էլ․ էներգիայի տարեկան ծախսը՝ տեղադրելով SolarOn արևային վահանակներ։ Վահանակների քանակը կախված է տան մակերեսից։ Մենք առաջարկում ենք անվճար խորհրդատվություն, անվճար հաշվարկ և անվճար չափագրում՝ ձեր տան համար։ Խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8757 կամ (010) 44 00 55:

loader