SOLARON.am

Վերջնականապես հասկանալով արևային կայանի օգտակարությունը շատ մարդիկ չեն հապաղում և անմիջապես ցանկանում են տեղադրել իրենց տան կամ բիզնեսի համար արևային կայան և որքան հնարավոր է կարճ ժամկետներում վայելել հոսանքի խնայողությունը։ Սակայն մինչ արևային կայան ձեռք բերելը, հարկավոր է հաշվի առնել մի քանի կարևոր գործոն՝

1․ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորություն
2․ Կայանի ձեռք բերման տարբերակներ
3․ Արևային կայանի խելամիտ գին և օգտավետություն
4․ Արևային կայանի աշխատանքի և որակի երաշխիքներ
5․ Արևային կայանի տեղադրման առանձնահատկություններ

1․ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորություն

Իրականում առաջին, այս թվացյալ պարզ փուլում կողմնորոշվելն այդքան էլ հեշտ գործ չէ և շատ հաճախորդներ չեն կարողանում հասկանալ և խելամիտ կերպով հաշվարկել իրենց տանը կամ բիզնեսին անհրաժեշտ կայանի հզորությունը։ Մարդկանց մի մասը մտածում է էլեկտրաէներգիայի առաջիկա գերծախսի մասին, իսկ մյուսը փորձում որքան հնարավոր է տեղավորվել սովորական ամսական հոսանքի ծախսի մեջ և խուսափել հավելյալ հոսանքի սպառումից, ուստի ամենասկզբում հարկավոր է հասկանալ, թե որքան հոսանքի ծախս եք նախատեսում Ձեզ համար։

SOLARON–ն իր հաճախորդների համար ստեղծել է Հայաստանում նմանը չունեցող արևային կայանի հաշվիչ, որից կարելի է օգտվել հենց այս կայքում, սեղմելով՝ դեղին «Հաշվիչ» կոճակը, կամ այս հղումը ՀԱՇՎԻՉ ☀ Արեւային կայանի հզորության հաշվարկ ☎ SOLARON.AM։

Կայանի հզորության վիրտուալ հաշվիչն ամբողջովին նոր միջոց է, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին կատարել իրենց անհրաժեշտ արևային կայանի հզորության մոտավոր հաշվարկը և խնայել իրենց ժամանակը։ Հարկ է նշել որ արևային կայանի հաշվիչը համապարփակ է և թույլ է տալիս նշել՝
ա․ քաղաքը,
բ․ հոսանքի սակագինը,
գ․ հոսանքի մոտավոր ամսական ծախսը՝ դրամով,
դ․ տան դիրքն արևի նկատմամբ

Այս չորս տվյալների համագումարը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել անհրաժեշտ արևային կայանի հզորության մասին։

Արևային կայանի հաշվիչից օգտվելուց բացի, մեր հաճախորդները նաև կարող են դիմել մեր մասնագետներին և օգտվել անվճար խորհրդատվությունից, զանգահարելով 010 44 00 55 կամ 8757 հեռախոսահամարներին։ Այս տարբերակը միանշանակ կտա ավելի ճշգրիտ տվյալներ և ավելի լավ պատկերացում կայանի հզորության մասին։

2․ Կայանի ձեռք բերման տարբերակներ

Գոյություն ունի արևային կայանի ձեռք բերման երկու տարբերակ՝ ա․ կանխիկ և բ․ ապառիկ
Կանխիկ տարբերակն ամենահարմարն է լավագույն գին վճարելու տեսանկյունից, այսինքն վճարելով կայանի ամբողջական արժեքն այն ձեռք եք բերում առանց հավելյալ տոկոսի վճարի։ Ինչ վերաբերում է ապառիկ տարբերակին, ապա այն ավելի հարմար է երկարաժամկետ մարման համար, և նախատեսում է ամսական վճարումներ կախված վարկի չափից և մարման ժամկետից։ Ի դեպ ապառիկ տարբերակով արևային կայան ձեռք բերելու դեպքում կարելի է օգտվել պետության կողմից մշակված սուբսիդավորման ծրագրից։

Այս վարկատեսակը տրամադրելիս՝ հաշվի են առնվում Ձեր եկամուտը, վարկային պատմությունը, տան վկայականի կամ փաստացի շին թույլտվության առկայությունը՝ որից հետո բանկը հաստատում է Ձեր վարկը օրինակ 15%-ով: Սակայն սուբսիդավորման ծրագրի շրջանակներում պետությունը Ձեր վարկի տոկոսը սուբսիդավորում է այնպես, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը Ձեզ համար կազմում է 0-6%, կախված տարածաշրջանից: Այսինքն սուբսիդավորված վարկ նշանակում է միայն սահմանված տոկոսադրույքի մարում: Հավելյան հարցերի դեպքում կարող եք կապնվել մեր մասնագետների հետ: > Հետադարձ կապ ☀ SOLARON

Արևային կայանի սուբսիդավորումը բավականին ձեռնտու տարբերակ է ցածր տոկոսով արևային կայան գնելու համար։
Ուստի թե ապառիկ և թե կանխիկ ձեռքբերման տարբերակներն ունեն իրենց լավ կողմերը, պարզապես պետք է կողմնորոշվել թե որն է Ձեզ համար օպտիմալ տարբերակը։

3․ Արևային կայանի խելամիտ գին և օգտավետություն

Մինչ արևային կայան տեղադրելը հարկավոր է հասկանալ թե որքան գումար արժե այն, արդյոք այդ գինը խելամիտ է և որքան ժամանակ հետո կլինի հետգնումը։ Հետգնում նշանակում է՝ կայանն իր աշխատանքից քանի տարի հետո կզրոյացնի գնման վրա ծախսված գումարը։

Եթե ամսական
վճարում եք
Ձեզ անհրաժեշտ
կայանի հզորություն
Կայանի ամսական
արտադրած հոսանք
Ապառիկի միջին
ամսական վճար
10000-15000դր3կՎտ18000դր14000դր
25000-30000դր5կՎտ                              32000դր23000դր
45000-60000դր10․5կՎտ62000դր38000դր

Նմանատիպ հաշվարկը թույլ կտա ավելի լավ պատկլերացնել թե ինչի մասին է գնում խոսքը։ Ինչպես տեսնում եք արևային կայան տեղադրելով դուք միայն շահում եք, քանի որ վճարում եք ավելի քիչ գումար, քան մինչ այդ վճարում էիք հոսանքի դիմաց, իսկ փոխարենը ստանում եք ավելի շատ հոսանք։

4․ Արևային կայանի արտադրողականության և որակի երաշխիքներ

SOLARON ընկերությունն իր բարձրորակ արևային վահանակների համար տալիս է 25 տարվա արտադրողականության և 12 տարվա գործարանային երաշխիք։
12 տարվա ընթացքում ոչ հաճախորդի մեղավորությամբ վահանակների շարքից դուրս գալու դեպքում դրանք կվերանորոգվեն կամ կփոխարինվեն անվճար: Իսկ ինչ վերաբերում է 25 տարվան, ապա ըստ պաշտոնական տվյալների արևային կայանի շահագործման առաջին տարում վահանակների էֆեկտիվությունը պակասում է 2-3%-ով, իսկ հետո ամեն տարի պակասում է 0.5%-ով, հետևաբար Ձեր կայանի արտադրողականությունն արդեն իսկ 25 տարի հետո կպակասի մոտ 15%-ով: Գործարանային 12 տարի երաշխիքը տարբերվում է՝ վահանակի արտադրողականության ժամկետի 25 տարվա երաշխիքից: Կայանը նույնիսկ 40 տարի կարող է աշխատել, ուղղակի իջնում է դրա արտադրողականությունը:

5․ Արևային կայանի տեղադրում

SOLARON ընկերությունը կարող է տեղադրել Ձեր արևային կայանը մինչև 10 օրում։

Այո, մինչև 10 օրում։ Պարզապես պետք է հետևել այս երեք քայլերին: 
Քայլ 1․ Այցելում եք solaron.am և հաշվարկում Ձեզ անհրաժեշտ արևային կայանի մոտավոր հզորությունը, կամ կապվնում մեր մասնագետների հետ 010 44 00 55 հեռախոսահամարով և ստանում անվճար խորհրդատվություն,
Քայլ 2․Մեր մասնագետներն իրականացնում են անվճար չափագրում,
Քայլ 3․Դուք ընտրում եք Ձեզ հարմար վճարման եղանակը` կանխիկ կամ ապառիկ
Քայլ 4 10 օրվա ընթացքում ստանում եք Ձեր կայանը և այլևս վճարում հոսանքի համար 0 դրամ

Share:

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ