Skip to main content

SOLARON.am

Նորություններ

Գլխավոր » Solaron նորություններ

AIKO-ի նորարարական արևային վահանակներն արդեն Հայաստանում են

21.08.2026

Local News

Կարդալ ավելին

Որպես AIKO-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում՝ Solaron-ը բնակելի, առևտրային և խոշոր արևային նախագծերի համար առաջարկում է նորարարական N-Type ABC տեխնոլոգիայով բարձր արդյունավետության արևային վահանակներ։

AIKO STELLAR 1N+72 երկապակի արևային վահանակների հզորությունը կազմում է 635 660 կՎտ, իսկ արդյունավետությունը հասնում է մինչև 24.4%-ի։ Դիմային հաղորդիչ ցանցից զերծ կառուցվածքը թույլ է տալիս ավելի շատ արևային լույս ուղղել բջիջներին՝ միաժամանակ ապահովելով ժամանակակից և էսթետիկ տեսք։

Վահանակները նախատեսված են երկարաժամկետ և հուսալի աշխատանքի համար։ Արտադրողականության նվազումն առաջին տարում չի գերազանցում 1%-ը, իսկ հետագա տարիներին՝ տարեկան 0.35%-ը։ Դրանք ունեն 15 տարվա արտադրանքի և 30 տարվա արտադրողականության երաշխիք։

AIKO-ն նաև ներառված է BloombergNEF Tier 1 արևային վահանակներ արտադրողների ցանկում և ճանաչվել է PVEL 2026 Top Performer։ Բարձր հզորության, ցածր դեգրադացիայի, բարձր ջերմաստիճանների և ճաքերի նկատմամբ դիմադրության շնորհիվ այս վահանակները հուսալի ընտրություն են այն նախագծերի համար, որոնցում կարևոր են արդյունավետությունը, տարածքի ճիշտ օգտագործումը և երկարաժամկետ էներգաարտադրությունը։

Solaron-ը ներկայացնում է MetalRoof-ը․ դիմացկուն տանիք՝ նախատեսված ապագայի համար

21.08.2026

Local News

Կարդալ ավելին

Solaron-ն ընդլայնել է իր արտադրատեսականին՝ ներկայացնելով MetalRoof կանգուն կարով մետաղական տանիքը, որը նախատեսված է բնակելի տների, առևտրային շենքերի և արդյունաբերական օբյեկտների համար։

MetalRoof-ը համադրում է երկարաժամկետ դիմացկունությունն ու ժամանակակից ճարտարապետական տեսքը։ Այն պատրաստված է 0.45 մմ հաստությամբ ցինկապատ մետաղական թիթեղից՝ պաշտպանիչ պոլիմերային ծածկույթով։ Կանգուն կարերը, թաքնված ամրացման համակարգը և կրկնակի կանգուն կարի տեխնոլոգիան ապահովում են հուսալի պաշտպանություն եղանակային տարբեր ազդեցություններից՝ միաժամանակ պահպանելով տանիքի ամբողջական տեսքը։

Հիմնական տարբերակը հասանելի է RAL 8017՝ շոկոլադե շագանակագույն երանգով։ Հնարավոր է նաև պատվիրել RAL կատալոգի այլ գույներ և անհատական չափսեր։ Պատշաճ տեղադրման և սպասարկման դեպքում MetalRoof-ի շահագործման ժամկետը գերազանցում է 50 տարին։

MetalRoof-ը նաև հարմարեցված է արևային վահանակների հետագա տեղադրմանը։ Սա այն դարձնում է գործնական ընտրություն նրանց համար, ովքեր այսօր ցանկանում են ունենալ հուսալի տանիք՝ միաժամանակ շենքը նախապատրաստելով ապագայում արևային էներգիայի օգտագործմանը։

Solaron-ի նոր գրասենյակը՝ Սևանում

17.07.2026

Local News

Կարդալ ավելին

Solaron-ը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանի մարզերում։ Ուրախ ենք տեղեկացնել, որ Սևան քաղաքում բացվել է Solaron-ի նոր գրասենյակը՝ Նաիրյան 2/5 հասցեում։

Այժմ Գեղարքունիքի մարզի բնակիչներն ու բիզնեսները կարող են տեղում ստանալ մասնագիտական խորհրդատվություն արևային կայանների, արևային վահանակների, հիբրիդային համակարգերի և էներգախնայող լուծումների վերաբերյալ։

Մեր մասնագետները կօգնեն գնահատել ձեր էլեկտրաէներգիայի սպառումը, ընտրել անհրաժեշտ հզորության արևային կայան, ծանոթանալ ֆինանսավորման պայմաններին և կազմակերպել ամբողջ գործընթացը՝ չափագրումից ու նախագծումից մինչև տեղադրում և հետագա սպասարկում։

Որպես Հայաստանում արևային վահանակների առաջին արտադրող՝ Solaron-ը որակյալ և նորարարական արևային լուծումներն ավելի հասանելի է դարձնում Գեղարքունիքի մարզում։ Ընկերությունը Հայաստանի բոլոր մարզերում առաջարկում է արևային էներգիայի լուծումներ տների և բիզնեսների համար։

Հասցե: ք. Սևան, Նաիրյան 2/5
Հեռախոս: +374 33 44 03 55

Այցելե՛ք Solaron-ի նոր գրասենյակ և ստացե՛ք լիարժեք խորհրդատվություն։

Solaron-ը մեկնարկում է նոր էկո-նախաձեռնություն

09.12.2025

Local News

Կարդալ ավելին

Այսուհետ յուրաքանչյուր տեղադրված Solaron արևային կայան կնպաստի Հայաստանի անտառապատմանը․ մեր հաճախորդները, տեղադրելով արևային կայան, իրենց անունից կունենան 5 նոր տնկված ծառ՝ մեր գործընկեր My Forest Armenia-ի միջոցով:

Նախաձեռնությունը միավորում է արևային էներգիայի օգտագործումը և բնապահպանական աջակցությունը՝ նպաստելով կայուն ու կանաչ ապագային Հայաստանում:

Solaron-ը առաջարկում է երկու ճկուն տարբերակ․

09.12.2025

Local News

Կարդալ ավելին

• SolaronRoof — 2-ը 1-ում լուծում, որտեղ համատեղված են արևային բջիջն ու մետաղյա տանիքը։

• Մետաղական տանիք առանց արևային բջջի — հարմար տարբերակ նրանց համար, ովքեր այժմ ցանկանում են նոր տանիք, բայց պլանավորում են արևային համակարգի տեղադրում ապագայում։

Մանրամասների համար անցեք հղումով` https://www.solaron.am/shop/solarontaniq/

Ինչով է տարբերվում հիբրիդային արևային կայանը սովորական` ցանցային արևային կայանից:

02.12.2024

Local News

Կարդալ ավելին

Ահա թե ինչպես ունենալ հոսանք 24/7 երբ նույնիսկ ցանցում խափանումներ են լինում: Ավելին իմանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ:

https://www.solaron.am/hybrid-solar-plant/

Solaron-ը սեպտեմբերի 6-8 կմասնակցի ARMENIA EXPO 2024-ին

03.09.2024

Local News

Կարդալ ավելին

Solaron-ը սեպտեմբերի 6-8 կմասնակցի ARMENIA EXPO 2024-ին, որը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center-ի կազմակերպած ցուցահանդեսն է: Այն տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի 6-ից 8-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Արևային Տանիք
Կիսաճկուն Արևային Վահանակ
Կիսաթափանցիկ Արևային Վահանակ
Գունավոր Արևային Ֆասադային Վահանակ

Կենդանի ցուցադրմամբ այցելուները կարող էին տեսնել ապրանքատեսականին և ծանոթանալ մանրամասներին:

Solaron-ը շարունակում է իր ակտիվ գործունեությունը արևային էներգիայի ոլորտում՝ առաջարկելով ինչպես ստանդարտ, այնպես էլ անհատականացված լուծումներ իր հաճախորդների համար։

Նոր ապրանքներ մեր խանութում (e-shop)

02.08.2024

Local News

Կարդալ ավելին

Solaron-ը մայիսի 17-19 կմասնակցի տարվա ամենամեծ շինարարական ցուցահանդեսին՝ 𝐂𝐎𝐍𝐒𝐓𝐑𝐔𝐂𝐓𝐈𝐎𝐍 𝐀𝐍𝐃 𝐈𝐍𝐓𝐄𝐑𝐈𝐎𝐑 𝐄𝐗𝐏𝐎 𝟐𝟎𝟐𝟒-ին։

13.05.2024

Local News

Կարդալ ավելին

Արևային Տանիք
Կիսաճկուն Արևային Վահանակ
Կիսաթափանցիկ Արևային Վահանակ
Գունավոր Արևային Ֆասադային Վահանակ

Կենդանի ցուցադրմամբ այցելուները կարող էին տեսնել ապրանքատեսականին և ծանոթանալ մանրամասներին:

Solaron-ը շարունակում է իր ակտիվ գործունեությունը արևային էներգիայի ոլորտում՝ առաջարկելով ինչպես ստանդարտ, այնպես էլ անհատականացված լուծումներ իր հաճախորդների համար։

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ