SOLARON.am

Զանգերի կենտրոնի մասնագետ

Վերջնաժամկետ՝ 1 հուլիս 2026

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Վաճառքի / սպասարկման կառավարում

Աշխատանքի տեսակը՝ Լրիվ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Solaron ընկերությունը փնտրում է պատասխանատու և հաճախորդամետ Զանգերի կենտրոնի մասնագետի, ով կապահովի արդյունավետ հաղորդակցություն ընկերության և հաճախորդների միջև։

Մասնագետը պատասխանատու կլինի հաճախորդների հարցումներին ժամանակին արձագանքելու, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու, համապատասխան խորհրդատվություն իրականացնելու և բարձր մակարդակի սպասարկում ապահովելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Սպասարկել ընկերության մուտքային և ելքային զանգերը 
  • Պատասխանել սոցիալական հարթակներից ստացվող հարցումներին 
  • Բացահայտել հաճախորդների պահանջմունքները և տրամադրել համապատասխան խորհրդատվություն 
  • Հաճախորդներին տեղեկացնել նոր ծառայությունների, առաջարկների և ակցիաների մասին 
  • Մուտքագրել և թարմացնել տվյալները CRM համակարգում 
  • Ապահովել հաճախորդների որակյալ և հաճախորդամետ սպասարկում 
  • Հետևել ոլորտի փոփոխություններին և նպաստել սպասարկման որակի շարունակական բարելավմանը 
  • Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն 
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում 
  • MS Office ծրագրերի իմացություն (Word, Excel)
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն 
  • Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ 
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն 
  • Լսելու ունակություն և հաճախորդամետ մոտեցում 
  • Բողոքների և վեճերի արդյունավետ կարգավորման հմտություններ 

Մենք առաջարկում ենք

  • Մրցակցային աշխատավարձ + բոնուսային համակարգ 
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք 
  • Մասնագիտական աճի հնարավորություն 
  • Ժամանակակից և զարգացող աշխատանքային միջավայր 

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (CV)՝ careers@solaron.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Զանգերի կենտրոնի մասնագետ»։

Պահանջվող մակարդակ

Junior / Mid-level

Ուղարկե՛ք Ձեր դիմումները careers@solaron.am էլ․ հասցեին 

կամ 

պարզապես լրացրեք անհրաժեշտ դաշտերը և կցեք ձեր ինքնակենսագրականը (ռեզյումե/CV)։


Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ