Արևային էներգիան Հայաստանում: Բացահայտեք՝ թե ինչպես արևային պանելները կարող են գումար խնայել և պահպանել արտաքին միջավայրը:
1. Արեւային էներգիայի առավելությունները Հայաստանի տնային տնտեսությունների համար
Արևային էներգիան Հայաստանում սկսել է շատ արագ զարգանալ վերջին 15 տարիների ընթացքում: Իրականում Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից կարող է թվալ ոչ այդքան հարուստ երկիր, բայց արևի, տարվա ընթացքում արևոտ օրերի և արևային էներգիայի տեսանկյունից այն տարածաշրջանում ամենահարուստներից է: Արևային էներգիան դեռ նոր է սկսել թափ հավաքել և հաստանուն քայլերով օգնում է Հայաստանին շարժվել դեպի ավելի կանաչ ապագա և պահպանել բնությունը:
Արևային էներգիայի ճիշտ օգտագործումն անկասկած հնարավորություն կտա աստիճանաբար բայց հստակ ժամկետներում ձեռք բերել էներգետիկ անկախություն և խնայել բավականին մեծ գումարներ տան կոմունալ վճարների դեպքում:
2. Ինչու՞ ընտրել արեւային էներգիա
Շատերս գրեթե ամեն օր լսում ենք արևային էներգիայի և հետևաբար խնայողության անցնելու տարբեր պատմություններ: Որոշները անմիջապես անցնում են արևային էներգիայի և գոհունակություն հայտնում, որոշներն էլ դեռ կասկածում են և շարունակում տատանվել այդ քայլը համարելով ռիսկային: Սակայն արևային էներգիան ամենաանվտանգ և էկոլոգիապես կանաչ էներգիայի ամենամաքուր աղբյուներից մեկն է: Եթե համեմատենք ջրածնի էներգիայի հետ, ապա արևային էներգիան միանշանակ ունի մի քանի առավելություն, որոնց հետ չհամաձայնվելն անիմաստ է:
Նախ արևային էներգիան կարելի է ասել որ անսպառ է, այն ամենօրյա անսպառ ռեսուրս է որը ոչ միայն երկիր մոլորակի վրա էներգիայի աղբյուր է, այլև կյանքի` ծառերի, բույսերի, կենդանական և մարդկային աշխարհի համար անփոխարինելի մի երևույթ է, առանց որի ապրելն անհնարին կլիներ:
Քանի որ Հայաստանը հանդիսանում արևով հարուստ երկիր, ապա այդ հնարավորությունը բաց թողնելը կհամարվի անհեթեթություն: Ինչու հապաղել, եթե կարելի է հենց հիմա տեղադրել արևային վահանակներ կամ ձեռք բերել արևային կայան շատ մատչելի գներով և տասնյակ տարիներ շարունակ անվճար օգտվել արևային էներգիայից:
Արևային էներգիան ապահովում է էներգետիկ անկախություն, խնայողություն, լիովին անվտանգ է և ամենակարևորը, մաքուր ու կանաչ է պահում մեր ապագա սերունդների կյանքի միջավայրը:
3. Ինչպես են աշխատում արևային վահանակները
Արևային վահանակների շահագործումը հիմնված է ֆոտոէլեկտրական էֆեկտի վրա՝
- Ֆոտոնների հոսքը դիպում է արևային վահանակների ընդհանուր մակերեսին.
- Արևի էներգիան ներթափանցում է սիլիցիումի շերտի մեջ.
- Արևային բջիջների աշխատանքային շերտում առաջանում է այսպես կոչված p/n հաղորդունակություն, որի արդյունքում էլ ֆոտոնները կիսահաղորդչային ատոմներից դուրս են մղում ազատ էլեկտրոնները.
- Դրանց հոսքը հաստատուն էլեկտրական հոսանք է, որն ուղղորդվում է դեպի ինվերտոր.
Ինվերտորի` փոխակերպչի հիմնական նպատակն է – փոփոխական հոսանքը վերածել հաստատուն հոսանքի, որից էլ հետագայում օգտվելու է սպառողը և ունենալու է մեծ հնայողություն:
Արևային վահանակներ
Արևային վահանակներից յուրաքանչյուրը կիսահաղորդչային բջիջների մի հավաքածու է, որոնք շարված են ամուր ալյումինե հիմքի վրա: Վահանակների վերին մասը ծածկված է շատ ամուր և թափանցիկ ապակիով, իսկ էլեկտրական հաստատուն հոսանքը փոխանցվում է հաղորդիչ շերտերով։
Շատ դեպքերում արևային վահանակի մակերեսի ծայրերը պաշտպանված են ալյումինե ամուր և չժանգոտվող շրջանակով, սակայն կան նաև վահանակներ, որոնք պատրաստվում են առանց ալյումինե պաշտպանիչ շրջանակի, հաղորդելով արևային վահանակին նաև էսթետիկ, գեղեցիկ տեսք: Արևային վահանակները կարող են նաև բաժանվել խմբերի, որոնք միացված են երեք եղանակներից մեկով.
4. Արևի էներգիայի օգտագործումը
Արևային էներգիա (անգլ.՝ Solar energy), արևից ճառագայթվող լույսը և ջերմությունը, որն օգտագործվում է մի շարք անդադար զարգացող տեխնոլոգիաների կողմից, ինչպիսիք են՝ արևային ջեռուցումը, լուսագալվանիկան (ֆոտովոլտաիկա), արեգակնային ճարտարապետությունն ու արհեստական ֆոտոսինթեզը որն օգտագործվում է գրեթե ամենուր:
Հայաստանի Հանրապետության արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է և պետության գերնպատակը պետք է լինի աստիճանական էներգետիկ անկախությունը: ՀՀ-ում դեռ էներգիայի ստացման հիմնական աղբյուրներն էն Ատոմակայանը, ՀԷԿ-երը և բազմաթիվ ՋԷԿ-երը:
5. Արևային վահանակների տեղադրում և սպասարկում
Արևային կայանը դա վահանակների մի խումբ է, որը համակցված է միասին՝ արեգակնային ճառագայթները կլանելու և փոխակերպչի միջոցով փոխակերպելու դրանք ձեր տան էլեկտրականության:
Արևային վահանակների տեղադրումը ունի շատ առանձնահատկություններ ` դրանք կարող են տեղադրվել ` թե հողի վրա և թե տան տանի վրա, իսկ քաղաքային պայմաններում՝ նաև պատշգամբների, պատերի վրա։ Բոլոր տարբերակներն ունեն և առավելություններ և թերություններ, ուստի ընտրությունն իրոք ինդիվիդուալ է։ Յուրաքանչյուրին տեսակի արևային կայանին բնորոշ են ինչպես ընդհանուր, այնպես էլ յուրահատուկ տեղադրման առանձնահատկություններ։
Արևային վահանակների տեղադրման համար անհրաժեշտ է ամրացնել արևային վահանակները տանիքի վրա կամ այնտեղ, որտեղ որ նախատեսված է դրանց տեղադրումը, համակցել դրանք միմյանց հետ և միացնել փոխակերպիչին (ինվերտորին): Ինչպես նաև միակցել տան կամ շինության էլեկտրական համակարգի կամ ցանցի հետ, որպեսզի արևային էներգիան հասնի սարքերին, սարքավորումներին և ապահովի խնայողություն։
Արևային վահանակների և լուսավորվածության հանդեպ կան բավականին բարձր պահանջներ։ Ուստի արևային համակարգի ճիշտ տեղադրումը դառնում է ամենակարևոր գործոնն արևային ֆոտովոլտային կայանի նախագծման ընթացքում։ Solaron-ի մեր թիմը պատրաստ է ապահովել աշխատանքային յուրաքանչյուր փուլի որակյալ ավարտ կարճ ժամկետներում։ Հարկ եղած դեպքում մեր մասնագետները կարող են այցելել նաև ձեզ անհրաժեշտ տեղադրման վայր:
Ի դեպ, Solaron-ը արևային կայանները տեղադրում է առավելագույնը 10 օրում։ Պարզապես պետք է հետևել այս երեք քայլերին:
ա․ Այցելում եք solaron.am և հաշվարկում Ձեզ անհրաժեշտ արևային կայանի մոտավոր հզորությունը, կամ կապվնում մեր մասնագետների հետ 010 44 00 55 հեռախոսահամարով և ստանում անվճար խորհրդատվություն,
բ․Մեր մասնագետներն իրականացնում են անվճար չափագրում,
գ․Դուք ընտրում եք Ձեզ հարմար վճարման եղանակը` կանխիկ կամ ապառիկ
դ. 10 օրվա ընթացքում ստանում եք Ձեր կայանը և այլևս վճարում հոսանքի համար 0 դրամ
6. Ընթացիկ միտումներ և վիճակագրություն
Ըստ -ի կատարված վիճակագրության, արևային էներգիայի օգտագործումը Հայաստանում զգալի տեմպերով աճում է` ՀՀ արևային կայանների ընդհանուր հզորությունը 01.04.24թ. դրությամբ
ՀԷՑ-ին միացված ` 19379 կայան Ընթացքում են ` 224-ը
290132.385 կՎտ ընդհանուր հզորությամբ 9929.340 կՎտ ընդհանուր հզորությամբ
Ինչ վերաբերում է էլեկտրական ավտոմոբիլների ներկրմանը, վիճակագրությունն այսպիսին է `
Ավտոմեքենաների ներկրման պատկեր `
2022 թվականի դրությամբ ` 45241 ավտոմեքենա 3833 էլեկտրական մեքենա – (8.5%)
2023 թվականի դրությամբ ` 68531 ավտոմեքենա 6531 էլեկտրական մեքենա – (7.5%)
Solaron-ի տեղադրված կայանների վիճակագրակամ պատկերը`
2016թ. – 100+ կայան | 2021թ. – 1100+ կայան |
2017թ. – 200+ կայան | 2022թ. – 1200+ կայան |
2018թ. – 600+ կայան | 2023թ. – 1300+ կայան |
2019թ. – 800+ կայան | 2024թ. – 1500+ կայան |
2020թ. – 1000+ կայան |
7. Արևային կայանի ձեռք բերման տարբերակներ կառավարության օգնությամբ
Արևային կայան ձեռք բերելու համար` իրականում կա 2 տարբերակ՝
ա․ կանխիկ կերպով
բ․ ապառիկ կերպով
Ամենահարմար տարբերակը դա — կանխիկ տարբերակն է ձեռնտու գին վճարելու տեսանկյունից, այսինքն վճարելով ձեր արևային կայանի ամբողջական արժեքն այն գնում եք առանց հավելյալ տոկոսի վճարի։ Ինչ վերաբերում է ապառիկ կերպով արևային կայան ձեռք բերելու տարբերակին, ապա այն ավելի հարմար է ` օրինակ երկարաժամկետ վարկի մարման համար, և նախատեսում է ամսական վճարումներ կախված ձեր արևային կայանի վարկի չափից և հերթական մարման ժամկետից։
Ապառիկ տարբերակով արևային կայան գնելու դեպքում դուք կարող եք օգտվել կառավարության կողմից մշակված սուբսիդավորման ծրագրից։
- Սահմանամերձ բնակավայրերում 0-1% տոկոսադրույք,
- Գյուղերում 2-3% տոկոսադրույք,
- Մարզային համայնքներում 3-4% տոկոսադրույք,
- Երևանում 5-6% տոկոսադրույք
Այս վարկատեսակները տրամադրելիս՝ պետությունը հաշվի է առնում ձեր ամսեկան եկամուտը, ձեր անհատական վարկային պատմությունը, ձեր տան վկայականի կամ փաստացի շին թույլտվության առկայությունը՝ որից հետո բանկը հաստատում է Ձեր վարկը օրինակ 15%-ով: Այս դեպքում սուբսիդավորման ծրագրից օգտվելիս ` պետությունը այս վարկի զգալի տոկոսը սուբսիդավորում է այնպես, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը Ձեզ համար կազմում է 0-6%, կախված այն տարածաշրջանից, որտեղ ապրում եք:
Այսինքն սուբսիդավորված վարկատեսակ նշանակում է միայն սահմանված տոկոսադրույքի մարում` այսինքն 0-6%:
Հավելյան հարցերի դեպքում կարող եք կապնվել մեր մասնագետների հետ:
> Հետադարձ կապ ☀ SOLARON
8. Խնայողություններ արևային էներգիայի շնորհիվ
Մինչ ձեր արևային վահանակները տեղադրելը ձեզ հարկավոր է գիտակցել, թե որքան գումար արժեն դրանք, արդյոք այդ գինը խելամիտ է և տրամաբանական, որքան ժամանակ հետո կլինի հետգնումը։ Հետգնում նշանակում է՝ թե ձեր կայանն իր ամբողջ աշխատանքից քանի տարի հետո կզրոյացնի գնման վրա ծախսված ամբողջական գումարը։
Եթե ամսական վճարում եք | Ձեզ անհրաժեշտ կայանի հզորություն | Կայանի ամսական արտադրած հոսանք | Ապառիկի միջին ամսական վճար |
---|---|---|---|
10000-15000դր | 3կՎտ | 18000դր | 14000դր |
25000-30000դր | 5կՎտ | 32000դր | 23000դր |
45000-60000դր | 10․5կՎտ | 62000դր | 38000դր |
Այս փոքրիկ հաշվարկը ձեզ թույլ կտա ավելի լավ պատկլերացում կազմել, թե ինչ գումարների մասին է գնում խոսքը։ Տեսեք` արևային կայան տեղադրելով մարդիկ միայն շահում են, քանի որ վճարում են ավելի քիչ գումար, քան մինչ այդ վճարում էին հոսանքի դիմաց, իսկ փոխարենը ստանում են ավելի շատ գումարի համարժեք հոսանք։
SOLARON ընկերությունը կարող է տեղադրել Ձեր արևային կայանը առավելագույնը 10 օրում։