Արևային վահանակներն արտադրվում են փուլային գործընթացով։ Այն ներառում է հում մատերիալների, օրինակ, սիլիկոնի մշակում, սիլիկոնե վաֆլիներից արևային բջիջների արտադրություն, բջիջների՝ վահանակներում տեղադրում և, վերջինը՝ թեստավորման և վերջնականացման փուլ։

Արևային վահանակների արտադրության մեջ օգտագործվող հիմնական նյութը  սիլիցիումն է:  Սիլիցիումի շերտերն օգտագործվում են արևային  բջիջների ստեղծման համար,  որոնց միացվում են այլ բաղադրիչներ ապակի, մետաղական շրջանակներ և էլեկտրալարեր՝ ձևավորելով ամբողջական արևային վահանակը:

Արևային վահանակները ծառայում են մոտ 25-30 տարի։ Սովորաբար, որոշ վահանակներ կարող են շարունակել արտադրել էլեկտրաէներգիա անգամ նշված ժամանակահատվածից ավելի, սակայն արտադրողականության մի փոքր անկումով։

Տվյալ գործընթացն իրականացվում է  էլեկտրաէներգիայի ֆոլովոլտային հատկության շնորհիվ։  արևի ճառագայթն անցնում է արևային բջջի միջով,  խթանելով սիլիցիումի  էլեկտրոնները ՝ ստեղծում  էլեկտրական հոսանք։ Այս հոսանքն այնուհետ դառնում է օգտագործելի էլեկտրաէներգիա։

Իհարկե, Երբ արևային վահանակն այլևս չի ծառայում իր նպատակին, դրա հումքն ինչպիսիք են ապակին, ալյումինը,  սիլիցիումը, կարող են վերամշակվել և օգտագործվել նոր արևային վահանակների արտադրության մեջ։

Տեխնոլոգիական զարգացումը մեծ դեր ունի արևային վահանակների բարելավման և արտադրության ոլորտում։  Դա բերում է արդյունավետության բարձրացմանը, ծախսերի նվազեցմանը, նոր հումքի և արտադրական  յուրահատկությունների  զարգացմանը՝ միաժամանակ դարձնելով արևային վահանակների արտադրությունն ավելի հասանելի։

Տվյալ հատկանիշները ստուգվում են տարբեր թեստավորումների և որակի ապահովման վերահսկման միջոցով։  Դրանք ներառում են՝ ջերմակայունության, խոնավության, մեխանիկական  ճնշման և էլեկտրականության թեստավորումներ։ Ավելին, վահանակներն անցնում են սերտիֆիկացման գործընթաց, որպեսզի համապատասխանեն շուկայական ստանդարտներին և ապահովեն երկարաժամկետ գործուներություն։